Բազմությունների տեսություն/Հիմնական հասկացություններ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Բազմություն հասկացությունը հնարավոր չէ սահմանել, շատ դեպքերում այն փորձում են սահմանել՝ օգտագործելով բազմության բառի հոմանիշները:

Հիմնական հասկացություններ

  • Պատկանելիություն.
    • եթե  x էլեմենտը պատկանում է  X բազմությանը, ապա կգրենք  x∈X կամ  X∋x,
    • եթե  x էլեմենտը չի պատկանում  X բազմությանը, ապա կգրենք  x∉X կամ  X∌x:
  • Ենթաբազմություն(Extensionality աքսիոմը).
    • եթե  X բազմության էլեմենտները նաև  Y բազմության էլեմենտներ են, ապա կգրենք  X⊆Y կամ  Y⊇X,
    • եթե  X⊂Y և  X≠Y ,ապա կգրենք  X⊂Y կամ  Y⊃X:
  • Դատարկ բազմություն. էլեմենտ չպարունակող բազմությունը նշանակում են  ∅: (Դատարկ բազմության աքսիոմը):
  • Միավորում և հատում(բաժանման աքսիոմը).
    • այն բազմությունը, որի էլեմենտնեը  ∈A կամ  ∈B , կանվանենք  A և  B բազմությունների միավորում ու կգրենք  A∪B,
    • այն բազմությունը, որի էլեմենտնեը  ∈A և  ∈B , կանվանենք  A և  B բազմությունների հատում ու կգրենք  A∩B:
  • Տարբերություն և սիմետրիկ տարբերություն.
    • այն բազմությունը, որի էլեմենտնեը  ∈A և  ∉B , կանվանենք  A և  B բազմությունների տարբերություն ու կգրենք  A∖B,
    •  A և  B բազմությունների սիմետրիկ տարբերություն կանվանենք և կգրենք  A△B=(A∪B)∖(B∩A):

Հատկություններ

  • Կոմուտատիվություն
    •  A∩B=B∩A
    •  A∪B=B∪A
  • Ասոցիացիվություն
    •  (A∩B)∩C=A∩(B∩C)
    •  (A∪B)∪C=A∪(B∪C)
  • Դիստրիբյուտիվություն
    •  (A∩B)∪C=(A∪C)∩(B∪C)
    •  (A∪B)∩C=(A∩C)∪(B∩C)